Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 39:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՞թե դու ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել,

Տես գլուխը



ՀՈԲ 39:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։


Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։


Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։


Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է։


Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։


Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։


Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։


Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։


Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։


Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ»,


Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց, Նրա զորավորների վազելուց։