Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 34:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց հաշվի՛ առ, Հո՛բ, և անզգամի պես մի՛ պատասխանիր դեռ,

Տես գլուխը



ՀՈԲ 34:36
10 Խաչաձեւ Հղումներ  

Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։


Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։


Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին,


Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։


«Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։


Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։


Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։


Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։


Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։