ՀՈԲ 3:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ է կյանք տալիս մի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահը մարդու հանգիստն է, որից հետո ճանապարհ չկա, որովհետև Աստված փակել է այն։ |
Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։
Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։
Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։
Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։
Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։