Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժվելու շավիղները, ինձ խրտնեցրեց.

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։


Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։


Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։


Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսզի ցնցի ազգերին կործանման մաղի մեջ և մոլորության սանձ դնի ժողովուրդների կզակին։


Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։


Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ