Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 3:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Կերակուրիցս առաջ հեծությունը հասավ. արցունքներով ու ահով ընկճված եմ,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 3:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ


Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։


Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։


Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։


Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,


Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,


Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։


Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։


Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։


Հիմա հոգիս իմ ներսում հալվում է. ինձ տրտմության օրերն են պատել։


Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ