Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 17:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Կորչում եմ հողմավար. կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։

Տես գլուխը



ՀՈԲ 17:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։


Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։


Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։


Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։


Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։


Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։


Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։