Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 16:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Իմ տարիները հաշվված են արդ. բռնել եմ արդեն անդարձի ուղին»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 16:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։


Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։


Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։


Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։


Որովհետև եթե մեռնեի, հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.


Այնտեղ գնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը,


Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։


«Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ