11 Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։
11 Ի՞նչ զորություն ունեմ, որ իմ կյանքը տևի. ի՞նչ ժամանակ ունեմ, որ իմ հոգին հարատևի։
Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։
Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։
«Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։
Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։
Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։
Մի՞թե քամուց քշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։
Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ
Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։
«Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։
Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։
Իմ հուսացած միակ տունը գերեզմանն է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։