ԹՎԵՐ 23:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։ |
Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։
Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին,
Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. “Մի՞թե նա առակախոսություններ չի անում”»։
Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. “Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը”։
Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։
թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։
որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։
Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ. Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։
Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.
Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամուր է քո բնակավայրը, Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը.
Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։
որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները» (Սաղ. 78.2)։
Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։
որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։
Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։
Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։
Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։