Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում, Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ինչպե՞ս նզովեմ նրան, որին Տերը չի նզովում, կամ ինչպե՞ս անիծեմ, որին Աստված չի անիծում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։ Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին, Թե ինչե՜ր արեց Աստված։


ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.


Ահա հրաման ստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց, Եվ ես այն չեմ կարող փոխել։


Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։


Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։


«Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։


Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ