ԱՌԱԿՆԵՐ 31:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ճաշակում գործի քաղցրությունը, և ողջ գիշեր չի մարում նրա ճրագը։ |
Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։
Եղբայրնե՛ր, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, և Աստծու Ավետարանը քարոզում էինք ձեզ։