Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 31:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 31:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։


Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,


Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։


Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած


Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն, ու ճրագները՝ վառված։


Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։


Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։


Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։


Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։


Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը Հակոբի Հզորի ձեռքով. Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։


Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։


Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ