ԱՌԱԿՆԵՐ 15:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը։ |
Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։
Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։