Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։
ԱՌԱԿՆԵՐ 10:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հանճարի շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ում շուրթերից իմաստություն է բխում, գավազանի նման հարվածում է անմիտին։ |
Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։
Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։
Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։
Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։
Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։
Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։
Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։
Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։