ԱՄՈՎՍ 2:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա միջից կվերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին կկոտորեմ նրա հետ»,- ասում է Տերը։ |
Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։
Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։
Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։
Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։