Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
Ա Պետրոս 1:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում, Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում, |
Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։
Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։
Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։
«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։
Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։
դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։
Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։