6 Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։
6 Հոգիս Տիրոջը հուսաց։ Առավոտյան պահից մինչև երեկո, Առավոտյան պահից Իսրայելը Տիրոջը հուսաց։
Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։
Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։
Դրանց բնակիչները, ուժասպառ եղած, Զարհուրեցին և ամաչեցին, Եղան դաշտի խոտի պես, Կանաչ դալար ու կտուրի խոտ, Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։
Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։
Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը, Ուստի զարհուրեցին և ամաչեցին Եվ դաշտի խոտի պես եղան, Եվ կանաչ բանջարի, Տանիքի խոտի պես Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։