Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու նրա հրահանգները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշե՛ք նրա կատարած սքանչելագործությունները, նշաններն ու բերանի դատաստանները։ |
Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։
Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։
Զոհասեղանից ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ, ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։
որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որովհետև նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։