Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հիշե՛ք նրա կատարած սքանչելագործությունները, նշաններն ու բերանի դատաստանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու նրա հրահանգները։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։


Լույսը կրեցիր որպես ծածկոց, Երկինքը ձգեցիր վարագույրի պես


որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։


Ապա զոհասեղանից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։


Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։


Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.


Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։


Ո՜վ Իսրայելի զավակներ, նրա ծառանե՛ր, Հակոբի՛ որդիներ և նրա ընտրյալնե՛ր,


Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Նա է Տերը՝ մեր Աստվածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրա են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ