11 Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։
11 Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.
Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։
Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։
Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց, Նրա նշաններն ու նրա հրահանգները։
Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։
Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։
Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։
Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։
Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։
Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։
Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։