Դավիթ արքայի զայրույթը Աբեսաղոմի դեմ հանդարտվեց, որովհետև նա մխիթարվել էր մեռած Ամովնի համար։
Փիլիպպեցիներին 2:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև նա էլ ձեզ բոլորիդ տեսնելու խիստ փափագ ուներ և մտահոգված էր, որ լսել էիք, թե ինքը հիվանդացել է։ |
Դավիթ արքայի զայրույթը Աբեսաղոմի դեմ հանդարտվեց, որովհետև նա մխիթարվել էր մեռած Ամովնի համար։
Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։
Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար,
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։
Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ
Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար,
Իսկապես մերձիմահ հիվանդացավ, բայց Աստված ողորմեց նրան և ոչ միայն նրան, այլև ինձ, որպեսզի տրտմություն տրտմության վրա չունենամ։
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
Ուրախանում և ցնծում եք դրանով, որ այժմ դեպքերի բերումով, զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք,