Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ձեզ համար աղոթելով Աստծուն՝ փափագում են ձեզ տեսնել այն առատ շնորհների համար, որ ձեր մեջ են։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 9:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Մեր Տիրոջ շնորհը շատ առատ եղավ հավատով ու սիրով հանդերձ, որ Քրիստոս Հիսուսով է։


Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։


Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։


Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ գիտենաք Մակեդոնիայի եկեղեցիներին տրված Աստծու շնորհի մասին։


որովհետև նա էլ սաստիկ կարոտով փափագում էր ձեզ ամենքիդ տեսնել և մտահոգված էր, որ դուք լսել էիք իր հիվանդանալու մասին։


քանզի հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքների օգնությամբ, որպեսզի բազում անձանց աղոթքների միջոցով մեզ տրված շնորհը տեսնելով՝ շատերը մեզ համար գոհություն տան Աստծուն։


Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար,


«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։


Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։


Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։


Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։


Գոհություն Աստծուն՝ իր աննկարագրելի պարգևների համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ