Փիլիպպեցիներին 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն բան առանց տրտունջի և վիճաբանությա՛ն արեք, |
«Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ, որ այս չար ժողովուրդը տրտնջա իմ առջև։ Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը ձեր դեմ։
կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։
Մյուս աշակերտների մոտ գալով՝ նրանց շուրջը տեսան մի մեծ բազմություն և դպիրներին, որոնք վիճում էին նրանց հետ։
Փարիսեցիները և դպիրները տրտնջում էին Հիսուսի դեմ իր աշակերտների մոտ ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում»։
Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։
Նրանց միջև անհամաձայնություն առաջացավ, այնքան, որ իրարից բաժանվեցին։ Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց դեպի Կիպրոս,
Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ առաջին օրերից Աստված ձեր միջից ինձ ընտրեց, որպեսզի հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեն ու հավատան։
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից,
Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։