Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Մյուս աշակերտների մոտ գալով՝ նրանց շուրջը տեսան մի մեծ բազմություն և դպիրներին, որոնք վիճում էին նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 9:14
9 Խաչաձեւ Հղումներ  

և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ քեզ տվեց այդ իշխանությունը»։


Նրանք եկան և նենգամտորեն հարց էին տալիս Հիսուսին ու ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։


Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին.


Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկել է, և նրան արեցին այն, ինչ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։


Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։


Ուրեմն մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ