Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի՝ “Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես.
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
Դուք էլ գիտեք, ո՜վ փիլիպպեցիներ, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ ես ելա Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ տալու և առնելու հարցում, ձեզնից բացի,