Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդ կնոջը։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:5
17 Խաչաձեւ Հղումներ  

Ասաց, և հողմ ու մրրիկ ելան, Եվ բարձրացան նրա ալիքները։


Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։


Երբ օրավարձն ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ


որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։


Աշակերտները դժկամում էին և ասում. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը.


Հիսուսը նրանց ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։


Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։


Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։


Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք.


Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։


Չտրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և մահվան հրեշտակի ձեռքով կոտորվեցին։


Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։


և ձեր վրաններում տրտնջալով ասացիք. “Տերը ատելության պատճառով հանեց մեզ եգիպտացիների երկրից, որպեսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կոտորելու։


Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու,


Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ