ՍՈՓՈՆԻԱ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Տերը կասի Երուսաղեմին. «Քաջալերվի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։ |
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։
Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
նույնպես պատրաստվում ու խորհում եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ. քաջալերվե՛ք։
Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, լսելով, թե Հիսուսը Երուսաղեմ է գալիս,
Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։