ՍՈՓՈՆԻԱ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վախեցե՛ք Տիրոջ՝ Աստծու հայացքից, քանի որ մոտ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստել է իր զոհաբերությունները և կանչել է իր հրավիրյալներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։ |
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։
Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։
Ահա և Տիրոջ օրը. ահա հասել է վախճանը։ Եկել է տագնապը, ծաղկել է գավազանը. գլուխ է բարձրացրել ամբարտավանությունը։
Ահա տագնապն է հասել քեզ, քեզ, որ բնակվել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մոտեցել օրը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ երկունքով։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա
Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը. քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր, և ո՞վ կարժանանա դրան։
իսկ մնացողները կվերցնեն իրենց հարազատներին և կիջնեն հանելու նրանց ոսկորներն այն տնից ու կասեն նրանց, ովքեր կանգնած կլինեն տան առաջ. «Ուրիշ բան մնա՞ց այդտեղ, քեզ մոտ»։
Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։
Քանի որ մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ արագահաս. Տիրոջ օրվա ձայնը խիստ է և դառն՝ զորավոր կարգված։
Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրավիրյալներին ասե՛ք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը. իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
Նա ասաց. «Խաղաղությամբ է, Տիրոջը զոհ մատուցելու եմ եկել։ Մաքրվե՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղեք այսօր»։ Նա Հեսսեին ու նրա որդիներին մաքրեց և զոհաբերության հրավիրեց նրանց։
Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, երևի մաքուր չէ կամ չի մաքրվել։