Երկու քերովբեների թևերը տարածված վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, իսկ նրանց դեմքերը նայում էին տան կողմը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։ |
Երկու քերովբեների թևերը տարածված վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, իսկ նրանց դեմքերը նայում էին տան կողմը։
Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։
թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։
Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին և ձուլածոներին ասում եք. «Մեր աստվածներն եք դուք»։
Պիտի ամաչեն, ամոթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամոթով պիտի հեռանան։ Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ,
Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.
«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։
քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։
Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։
Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ազովտացիները զարթնեցին, մտան Դագովնի տաճարը և տեսան, որ Դագովնը Տիրոջ տապանակի առջև երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագովնը և դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացավ ազովտացիների վրա։ Նա չարչարեց նրանց և թութքով հարվածեց ողջ Ազովտոսն ու նրա սահմանները։