Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 26:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 26:1
30 Խաչաձեւ Հղումներ  

բարձունքներում և սաղարթախիտ ծառերի ներքո իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ կանգնեցրին,


Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,


հետևել այն ազգերի կրոնին, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ Իսրայելի թագավորները այնպիսի բաներ արեցին,


Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Ձեզ համար ոսկե ու արծաթե աստվածներ չպատրաստեք։


Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։


Քեզ համար կուռք աստվածներ չձուլես։


Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝


Մի՛ պաշտեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


որովհետև Իսրայելի որդիները, որոնց հանեցի եգիպտացիների երկրից, իմ ստրուկներն ու ծառաներն են. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։


Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի փրկության զոհի արյունն ու ճարպը, նրան թող լինի աջ թևը՝ իբրև բաժին։


Երկրի բոլոր բնակիչներին կոչնչացնեք ձեր առջևից, կկործանեք նրանց պատկերազարդ կոթողները, կոչնչացնեք նրանց ձուլածո բոլոր կուռքերը, նրանց բոլոր հուշասյուները կվերացնեք մեջտեղից։


Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։


«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։


“Ես՝ Տերը, քո Աստվածն եմ, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։


Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասեի որդի Գերսոնի որդի Հովնաթանը՝ ինքը և իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քուրմերն էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ