Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա շուրջն ամպ և մեգ է, Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։ |
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։ Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ Եվ ամեն օր կօրհնեն նրան։
Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։
Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ ասում էին. «Օրհնություն, պատիվ, փառք և զորություն աթոռի վրա նստողին ու Գառանը հավիտյանս հավիտենից»։