Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները, Նրանն են լեռների բարձունքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք գոռոզ խոսքեր են բարբաջում և խոսում, պարծենում են բոլոր անօրենություն գործողները։ |
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Չար ծնունդի ատամները սուսեր են, ժանիքները՝ դանակներ՝ երկրի խոնարհներին և խեղճ մարդկանց մաշելու և ուտելու համար։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. «Դա դևերին ուրիշ կերպ չի հանում, եթե ոչ Բեեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով»։
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ, Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։