3 Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։
3 Ո՜վ Տեր, ամբարիշտները մինչև ե՞րբ, ամբարիշտները մինչև ե՞րբ պիտի պարծենան։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
Նրանց ողջ ազգը միասին իր սրտում ասաց. «Եկե՛ք լռեցնենք Աստծու բոլոր տոները երկրից։
Ո՛վ Աստված, մեր ականջներով լսեցինք, Ինչ որ մեր հայրերը պատմեցին մեզ. Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում, առաջին օրերում։
դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
Փո՛ղ հարեք ամսագլուխներին և տարեմուտի տոներին.
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, մինչև ե՞րբ պիտի բարկանաս Քո ծառաների աղոթքների վրա։
Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես, զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։