ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ |
Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։
Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։
Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։
Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.
Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։
Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։
Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։