Եվ կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված, երբ ես նրանց հայտնվեմ ազգերի մեջ։ Նրանց հավաքելու եմ իրենց երկրում և այլևս նրանցից ոչ մեկին որևէ տեղ չեմ թողնելու։
Ամովնացիներին կասես. “Լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերն այսպես է ասում. այն բանի համար, որ չարախնդացիք իմ պղծված սրբարանի, կործանված Իսրայելի երկրի, գերության մատնված Հուդայի տան վրա,
Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ։ Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր
Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։
Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։
Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։