ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես ցո՛ւյց տուր ինձ քո աջը Եվ սրտով խոնարհներին՝ իմաստությունդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։ |
Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, դու լսում էիր նրանց, Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում Նրանց բոլոր գործերի համար։
Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։
«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.
Այս սահմանները ծովային կողմից հարում են Թաբովթին և Կասիմին ու Բեթսամյուսին. նրանց սահմանները վերջանում են Հորդանան գետով՝ տասնվեց քաղաքներ ու նրանց ավանները։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից