Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 19:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Այս սահմանները ծովային կողմից հարում են Թաբովթին և Կասիմին ու Բեթսամյուսին. նրանց սահմանները վերջանում են Հորդանան գետով՝ տասնվեց քաղաքներ ու նրանց ավանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 19:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից


«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։


Այսպես ցո՛ւյց տուր ինձ քո աջը Եվ սրտով խոնարհներին՝ իմաստությունդ։


Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկոմանը՝ իր արվարձաններով, Կադեսը՝ իր արվարձաններով, Հռեմոնը՝ իր արվարձաններով, Բաթովրը՝ իր արվարձաններով։


Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամյուսում ու Այիլոմում մինչև Բեթանան,


Այինը և նրա արվարձանները, Հետտան և նրա արվարձանները, Բեթսամյուսը և նրա արվարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։


Հարովն, Մակդաղիել, Ովրամ, Բեթանաթ և Թասմուս՝ տասնինը քաղաքներ և նրանց ավանները։


Սարիդից հետ են դառնում Բեթսամեի արևելյան կողմը, դեպի Քասաղովթ Բոթորի սահմանները, անցնում Դաբարաթ և բարձրանում Հաբագայի մոտով.


Այեմեսը, Ռենաթը, Ենգադիսը, Ենգադդան և Բեթմասեմը։


Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու ավաններով հանդերձ։


Սիսարային իմաց տվեցին, որ Աբինեեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։


իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ