Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 «Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:18
20 Խաչաձեւ Հղումներ  

Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։


Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից


Այս սահմանները ծովային կողմից հարում են Թաբովթին և Կասիմին ու Բեթսամյուսին. նրանց սահմանները վերջանում են Հորդանան գետով՝ տասնվեց քաղաքներ ու նրանց ավանները։


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։


նրա անունը Զորությունների Տեր է, Իսրայելի Սուրբ։


Այսպես ցո՛ւյց տուր ինձ քո աջը Եվ սրտով խոնարհներին՝ իմաստությունդ։


Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։


ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։


Յուրաքանչյուր մարդ խելակորույս դարձավ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, նրանց մեջ հոգի չկա.


Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,


Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։


Կեդեսի թագավորը, Քերմելի Հեկնոմի թագավորը,


և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։


Սիսարային իմաց տվեցին, որ Աբինեեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։


Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։


Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ