«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 85:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սո՛ւրբ պահիր հոգիս, Տե՛ր, փրկի՛ր, Աստվա՛ծ, քո ծառային, Որ քեզ հուսաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։ |
«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։
Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
Ելնելով քո մեծ ողորմությունից՝ թողությո՛ւն տուր քո ժողովրդի մեղքերին, ինչպես ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչև հիմա»։
և այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսեսի օրենքով արդարանալ, նրանով կարդարանա նա, ով հավատում է։
Նրա հետ Աստված կենդանացրեց նաև ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք ձեր մեղքերի և մարմնի անթլփատության պատճառով։ Աստված ներեց մեր բոլոր հանցանքները