ահավասիկ նրանք հանդգնել են մեզ վրա հարձակվել ու մեզ հանել ժառանգություն ստացած մեր երկրից, որը դու ես տվել մեզ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը. Նրանք պիտի օրհնեն քեզ հավիտյանս հավիտենից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ |
ահավասիկ նրանք հանդգնել են մեզ վրա հարձակվել ու մեզ հանել ժառանգություն ստացած մեր երկրից, որը դու ես տվել մեզ։
Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։
Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։
«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։
Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-
Եվ արդ հավաքվեցին քո դեմ բազում ազգեր, որոնք ասում էին. «Եկե՛ք ծաղրենք, և մեր աչքերը թող տեսնեն Սիոնը»։
Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
Տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին՝ հավաքված՝ պատերազմ մղելու սպիտակ ձիու հեծյալի և նրա զորքի դեմ։