ՍԱՂՄՈՍՆԵՐ 124 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար 1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ով Տիրոջը հուսա, Սիոն լեռան պես չի սասանվի հավիտյան՝ Բնակվելով Երուսաղեմում։ 2 Լեռները նրա շուրջն են, Իսկ Տերն իր ժողովրդի շուրջն է Այսուհետև մինչև հավիտյան։ 3 Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։ 4 Տերը բարիք է անում բարիներին Եվ նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ 5 Հափշտակությամբ մոլորվածներին Տերը կմերժի անօրենություն գործողների հետ։ Խաղաղություն թող լինի Իսրայելի վրա։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia