Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երանի՜ բոլորին, որ բնակվում են Տիրոջ տանը. Նրանք պիտի օրհնեն քեզ հավիտյանս հավիտենից։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:5
19 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.


Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։


Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։


Երբ Դավթի տանը հաղորդվեց, թե Արամի երկիրը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտն սկսեց դողալ, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց։


Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։


Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։


Նվաստ մի բան թվաց նրան, որ միայն Մուրթքեի դեմ ձեռք բարձրացներ. բայց որովհետև նրան ասել էին Մուրթքեի ազգը, ուստի Համանը խորհեց վերացնել Մուրթքեի ազգը՝ բոլոր հրեաներին, որ կային Ասուերոսի ամբողջ թագավորության մեջ։


Իրենց սրտերում ասացին. «Սրանք բոլորը միասին եկեք կորցնենք». երկրի մեջ այրեցին Աստծու բոլոր ժողովարանները։


Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,


«Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։


«Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով,


Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ