Ինչո՞ւ քանդեցիր նրա ցանկապատը, Որ ճանապարհի անցորդներն էլ պոկոտեն այն։
Բայց մենք քո ժողովուրդը և քո արոտի հոտն ենք. հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերունդ։
Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։
Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան, Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։
Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ Ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Ասափի օրհներգության սաղմոսը
Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։
Եվ իմ ժողովուրդը, որին ստացա, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։