Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Մինչև ծով տարածեց իր որթը, Իսկ շառավիղները մինչև գետերն են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Յոթնապատիկ հատուցի՛ր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ո՜վ Տեր։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,


Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։


իսկ եթե բռնվի, յոթնապատիկ կտուժի և իր անձը փրկելու համար իր ողջ ունեցվածքը պիտի տա։


Ցնծությամբ և ուրախությամբ պիտի բերվեն Ու տարվեն թագավորի պալատ։


Իսկ ես հավիտյան պիտի ցնծամ, Սաղմոս երգեմ Հակոբի Աստծուն։


Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Լսել եմ քո հայհոյանքների ձայնը, որ ասում էիր՝ “Իսրայելի ավերակ լեռները մեզ կերակուր են տրված”։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնվող ազգերի վրա. նրանք կստանան իրենց անարգանքը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ