ՍԱՂՄՈՍՆԵՐ 72:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն հասկացա, որ սա դժվար է ինձ համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։ |
Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։
Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն, և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։
Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։
Ինչպես որ անթվելի են երկնքի աստղերը, և անչափելի ծովի ավազը, այդպես էլ պիտի բազմացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ղևտացիներին՝ իմ պաշտոնյաներին»։
Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).
Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։
Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։