Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 30:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը առատ ու հուռթի պիտի լինեն, և այն օրը քո հոտերը պարարտ ու ընդարձակ վայրում պիտի արածեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 30:23
33 Խաչաձեւ Հղումներ  

Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։


«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։


Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։


Հանդարտվի՛ր բարկությունից, վե՛րջ տուր սրտնեղությանը Եվ մի՛ նախանձիր չարերին,


և իբր թե գետից ելնում էին պարարտ ու գեղեցիկ յոթ երինջներ և արածում կանաչների մեջ։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։


Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։


Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ լծընկեց երինջի պես, արդ, Տերը նրանց որպես գառ կարածեցնի ընդարձակ տեղում։


Երկիրն առատության յոթ տարիների ընթացքում հարուստ բերք տվեց։


Այն օրը քո ուսերից պիտի վերանա Ասորեստանի բեռը, և քո պարանոցից՝ նրա լուծը։


Տներ պիտի շինեն և իրե՛նք պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն և նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։


հողը կտա իր բերքը, դուք կուշտ կուտեք և երկրում կապրեք ապահով։


Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք և կատարեք դրանք,


Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։


ապա նա իր ժամանակին ձեր երկրին կտա գարնանային ու աշնանային անձրևները, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, քո գինին ու քո յուղը։


Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին, Ինչպես նաև դառնացողներին, Որ բնակվում են գերեզմաններում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ