Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև դու գիտես իմ նախատինքը, Իմ ամոթն ու իմ պատկառանքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։ |
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։
որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։
որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։
Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի բանալին ու մեծ շղթաներ։