ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թույլ տվեց, որ նրանք կործանվեն Իրենց լեզուների պատճառով։ Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը. |
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Տե՛ր, քեզ հուսացի, չեմ ամաչի հավիտյան։ Փրկի՛ր ինձ ու ապրեցրո՛ւ քո արդարությամբ, Քո ականջը խոնարհեցրո՛ւ ինձ և փրկի՛ր ինձ։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է սպիտակացած [𝕸 անապատից], գալիս է՝ հենված իր եղբորորդուն։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. այնտե՛ղ քո մայրը երկնեց քեզ, այնտե՛ղ քո ծնողը ծնեց քեզ։
իսկ դու իբրև գարշելի մեռել՝ լեռան վրայից պիտի նետվես սրակոտոր բազում դիակների մեջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպես արնաթաթախ, անմաքուր ձորձը,
Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։
Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։
Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։