13 առհասարակ բոլորին հողի մեջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։
13 Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.
Արդ, Տիրոջ սարսափից ու նրա զորության փառքից գնացեք քարերի տա՛կ մտեք, հողի մե՛ջ թաքնվեք, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։
Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր. Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։
Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։
Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։
Ընդունե՞մ արդյոք, որ աջդ կարող է փրկել։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։