ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք իզուր հետապնդեցին ինձ. Թող երկրի անդունդների խորքը մտնեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ |
Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, և այս է նրա սահմանված ունեցվածքն Այցելուից»։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Մարդկա՛նց որդիներ, Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք, Ինչո՞ւ եք սիրում նանրությունը Եվ սուտը փնտրում։
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը. «Որովհետև դուք անարգեցիք այդ խոսքերը և ապավինեցիք սնոտի ստին, տրտնջացիք և հույս դրեցիք դրա վրա,
Բոլոր ազգերը նման են մի կաթիլի՝ դույլի մեջ և մի փոշեհատիկի՝ կշեռքի վրա և կամ բերանից ցայտող շիթերի։
քո չարության վրա հույս դնելու պատճառով, որովհետև ասում էիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։ Դու, որ այդպես ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկությունն ամոթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մեջ ասացիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Ես՝ Տերս, սիրում եմ արդարությունը և ատում անիրավ հափշտակությունը. արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։
Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։
Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։
Իսկ Հիսուսը, այս ու այն կողմ նայելով, ասաց աշակերտներին. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն»։
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։